Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԻԼՀԵԼՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արվեստաբան

1 հունվար, 1931 - 18 սեպտեմբեր, 2001

Ծնվել է Բաքվում: 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1961թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Զբաղվել է գլխավորապես 20-րդ դարի հայ ականավոր նկարիչների ժառանգության պատմատեսական ուսումնասիրությամբ: Հայ նկարիչների արվեստը դիտարկել է համաեվրոպական մշակույթի զարգացման համատեքստում: Նրա հետազոտական մեթոդի հիմքում արվեստի ինքնակա էության և իրականության զուգահեռության գաղափարն է: Երկերից են` «Սեդրակ Առաքելյան» (1963թ.), «Հակոբ Կոջոյան. Արվեստը» (1971թ.), «Մարտիրոս Սարյան» (1975թ., հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները» (1980թ.), «Մարտիրոս Սարյան. գրքային նկարազարդումները» (1980թ.), «Մարգարե» (1990թ.), «Երեք կիսադեմ» (2002թ.), «Հակոբ Կոջոյան» (2003թ.): 1963թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան: Մահացել է Երևանում: