Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1990թ. մայիսի 29-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, 2011թ.` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Հիմնական մասնագիտության ուսումնառությանը զուգընթաց 2008թ. ընդունվել է ՀՊՃՀ հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ և 2010թ. ավարտել է վերոհիշյալ դասընթացի ուսումնական ծրագիրը: 2011թ. ուսումը շարունակել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, որն ավարտել է 2013թ. և ստացել մագիստրոսի աստիճան` մասսայական հանդիսությունների ռեժիսուրա մասնագիտությամբ: Մագիստրոսական թեզի թեման է եղել «Ազգային տարազները մասսայական թատերականացված հանդիսություններում»: Մասնակցել է հեռուստատեսային շոու ծրագրերի, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում և հեռուստասերիալներում` «Գեներալի աղջիկը», «Դժվար ապրուստ»: 2009թ. մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Աշխարհի լավագույն մոդել XXII» մրցույթ փառատոնին: Այնուհետև 2011թ. Իսպանիայում մասնակցել է «Լավագույն կին և տղամարդ մոդել և Կոստա Բլանկա նորաձևության շաբաթ» մրցույթ-փառատոնին` ներկայացնելով Հայաստանը: Հանդես է եկել նաև որպես ԱՊՀ երկրներում այդ մրցույթ-փառատոնի համակարգող: 2013թ-ից ձևակերպված է որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ: 2014թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար