Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

30 հունիս, 1807 - 23 մարտ, 1884

Ստեփաննոս Ներսեսյանց

Ծնվել է Երևանում: 1840-ականների սկզբին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան: 1846-65թթ (ընդմիջումներով) նկարչություն է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում: Ստեղծագործել է պատմական ու կենցաղաղային պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում: Նկարչի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ականներ) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է: Նրա Մ.Արղության-Երկայնաբազուկի (1849թ.), Անհայտ տղամարդու, Ա.Տեր-Ղուկասյանի, Գ.Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հակոբ Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը: «Իշխան Բ.Հ.Բեյբութովի դիմանկարը» (1857թ.) հանդիսային է` գեներալի պատվանշանների շեշտադրումով: «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ.Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ` 1882թ.) պատկերները ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են: Իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել 17-18-րդ դարերի հայ կերպարվեստի զարգացումը` այն կապելով 19-րդ դարի 2-րդ կեսի արվեստի հետ: Գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սբ. Էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար