Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1954թ. հունիսի 16-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Էլեոնորա Ոսկանյանի դաշնամուրի դասարանը, 1977թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը՝ Վ.Մերժանովի դասարանը: 1977թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր): 1981թ-ից Հայֆիլհարմոնիայի մենակատար է: 1972թ. դարձել է Բաքվի Անդրկովկասյան 4-րդ փառատոնի դափնեկիր, 1980թ.` Լայպցիգի Բախի անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր և 1-ին մրցանակակիր, 1985թ.` Հայաստանի Երիտասարդական մրցույթի դափնեկիր: Մի շարք հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Հայաստանի բոլոր մարզեր, Լիբանան, Գերմանիա, Ճապոնիա, Լեհաստան, Հունգարիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Ֆինլանդիա, Ավստրիա և այլուր: Եղել է միջազգային մի շարք երաժշտական հեղինակավոր մրցույթների ու փառատոների ժյուրիի անդամ, վարպետության դասերով ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում, Լեհաստանում, Ճապոնիայում: Կոմպոզիտորներ Բախի, Շոստակովիչի, Ս.Ֆեյնբերգի, Գ.Հովունցի դաշնամուրային գործերի հիման վրա թողարկել է ձայնասկավառակներ: Հայաստանի երաժշտական դպրոցների համար ձայնագրել է հայ կոմպոզիտորների մանկապատանեկան ստեղծագործություններից բաղկացած 4 ձայնասկավառակ: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար