
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԿԱՌԼԵՆ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

2 հոկտեմբեր, 1929 - 25 փետրվար, 1982
Ծնվել է Երևանում: 1950թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրա հորինվածքներին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունը, արդիականությունը: Գործերից են` «Արծիվ» (1969թ.), «Վահագն Վիշապաքաղ» (1968թ.), «Հայկ Նահապետ» (1970թ.), «Տորք Անգեղ» (1982թ., վերջին երկուսը` Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգված): Բազմիցս անդրադարձել է Կոմիտասի կերպարին` «Կոմիտաս» (1969թ.): Մահացել է Երևանում: