Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Ալեն Մանուկյան

Դիզայներ, գործարար

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՉԵԲՈՏԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

8 նոյեմբեր, 1918 - 16 հունվար, 1998

Ծնվել է Դոնի Ռոստովում: 1943թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի Քրիստափոր Քուշնարյանի ստեղծագործական և Մոիսեյ Խալֆինի դաշնամուրի դասարանները: 1947թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1977թ-ից՝ պրոֆեսոր): Մշակել է «Պոլիֆոնիան հայ երաժշտության մեջ» դասընթացը: Ստեղծագործություններն աչքի են ընկնում մտահղացման պարզությամբ, կոմպոզիցիայի հստակությամբ, դրանցում քնարականությունն ու մեղեդիական արտահայտչականությունը զուգակցվում են խիստ և լակոնիկ մտածողության հետ: Գրել է դաշնամուրի համար՝ Վարիացիաներ ժողովրդական թեմայով (1939թ.), սոնատ (1943թ.), «Հայաստան» պոեմ-կանտատը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար (1947թ.), Պրելյուդներ (1948թ.), դաշնամուրային տրիո (1948թ.), «Տոնակատարություն» սիմֆոնիկ պատկերը (1950թ.), կոնցերտային էտյուդներ (1963թ.), «Պոլիֆոնիկ ալբոմ պատանեկության համար» (1972թ.), Դաշնամուրի կոնցերտ (1980թ.), լարային 2 կվարտետ (1988թ., 1989թ.), պրելյուդների և ֆուգաների շարք` հայկական ժողովրդական երաժշտության ձայնակարգերում (1979թ., 1986թ.), խմբերգեր, վոկալ երկեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար