Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ

Ազգագրագետ, արվեստաբան

16 հունիս, 1893 - 28 օգոստոս, 1979

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ազգագրագետ, պատմաբան Ստեփան Լիսիցյանի դուստրը: 1911-17թթ սովորել է Մոսկվայի գեղարվեստական խոսքի և պարի ստուդիաներում: 1917թ. հիմնադրել է Թիֆլիսի Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիան (1924թ-ից` Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտ), կից` նաև պարի անսամբլ, որը հանդես է եկել Բաքվում, Երևանում, Բեռլինում, Մյունխենում և այլուր (1924-27թթ): Եղել է Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը, 1930-37թթ` Երևանի ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումի (այժմ` Երևանի պարարվեստի պետական ուսումնարան) տնօրենը, գեղարվեստական ղեկավարը, դասատու: 1944-64թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1942-59թթ եղել է Հայաստանի ԳԱ արվեստի, 1959-79թթ` հնագիտության և ազգագրության ինստիտուտների գիտաշխատող: 1923թ-ից զբաղվել է հայկական պարերի ուսումնասիրությամբ, 1932թ-ից` շարժումը գրանցելու համակարգի ստեղծմամբ: Գրանցել է ժողովրդական պարեր, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր, բեմադրել պարեր: Հեղինակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, թարգմանություններ, «Նարինե» բալետի լիբրետոն (կոմպոզիտոր` Ս.Բարխուդարյան): Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ.Շանթ, Ս.Զորյան, Դ.Դեմիրճյան և այլն): 1959թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում: 1964թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար