Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

9 հոկտեմբեր, 1922 - 4 հունիս, 2000

Ծնվել է Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում (այժմ` Պլովդիվ): Եղել է գրող Հակոբ Օշականի որդին: 1933թ. ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1939թ.` Երուսաղեմի անգլիական Սեն Ջորջ քոլեջը, 1951թ.` Սորբոնի համալսարանը: 1960-75թթ դասախոսել է Բեյրութի ամերիկյան միջազգային քոլեջում, 1962-75թթ` ամերիկյան համալսարանում, 1972-75թթ` Հայկազյան քոլեջում, եղել է հայագիտական բաժնի տնօրենը, 1976-82թթ` Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի հայագիտության ամբիոնում, 1985-88թթ` Քալիֆորնիայի Բերքլի համալսարանում: Լույս է ընծայել «Պատուհան» (1956թ.), «Քաղաք» (1963թ.), «Քառուղի» (1971թ.), «Ահազանգ» (1980թ.), «Խուճապ» (1983թ.), «Արուարձաններ» (1991թ.) բանաստեղծությունների, «Փախստականը» (1987թ.), «Թակարդին շուրջ» (1989թ.) պատմվածքների ժողովածուները և «Անգլիական ազդեցությունը արևմտահայ գրականության վրա» (անգլերեն, 1982թ.) մենագրությունը: Եղել է ՀՅԴ կուսակության «Բագին» ամսաթերթի խմբագրական կազմում: 1987թ. հիմնել և խմբագրել է «Լաստ» բանաստեղծական ու քննադատական անգլերեն տարեգիրքը: Խմբագրել է «Քրիստավոր Միքայէլեան. Ամբողջական երկեր» (1990թ.) հատորը և Հակոբ Օշականի «Երեք թատերախաղերը » (1991թ.): Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար