ՆՈՐ-ԱՅՐ

Արձակագիր

18 սեպտեմբեր, 1912 - 26 մայիս, 1981

Նորայր Հարությունյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկատանը, երկրորդ կարգի դպրոցն ավարտել է Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1931թ. ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր մամուլի աշխատողների դասընթացը։ Աշխատել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) «Սոցարշավ» շրջանային թերթում` որպես խմբագրի տեղակալ։ Եղել է Եղեգնաձորի Ազիզբեկովի միջշրջանային «Կոլտնտեսական», Արտաշատի «Բոլշևիկյան կոլխոզ» թերթերի խմբագիրը։ Աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ, ապա մամուլի, գրականության և արվեստի բաժնի վարիչ, հետագայում գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենը։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ Ծանր վիրավորվել է Կրակովում, բուժվել Մոսկվայում և Բաքվում։ 1957-74թթ եղել է Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Սկզբում գրական անուն է ընտրել պապի ազգանունը՝ Հովնանյան, և գրվել Նորայր Հովնանյան։ Այդպես է ստորագրել իր առաջին գիրքը՝ «Ճարտարապետուհին»։ 1932թ. Եղիշե Չարենցը մի կողմ է թողել նրա ազգանունը և կնքել նրան Նոր-Այր անունով։ Առաջին անգամ տպագրվել է 1928թ., Լենինականի «Բանվոր» թերթում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Արամ» (Մոսկվա, 1970թ.), «Անմահություն», «Իմ ծաղկած այգի», վրացերեն՝ «Լորենու տակ» (Թբիլիսի, 1962թ.) գրքերը։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար