ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

27 փետրվար, 1937 - 6 դեկտեմբեր, 2009

Ծնվել է ՀՀ Արթիկի շրջանի Անիպեմզա գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1955թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ղ.Աղայանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, 1960թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակոււտետը։ 1960թ-ից աշխատել է մամուլում: Մինչև 1965թ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, 1965-68թթ` «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես բաժնի վարիչ, ապա` պատասխանատու քարտուղար, 1972-74թթ` «Գարուն» ամսագրում` որպես գլխավոր խմբագրի տեղակալ: Աշխատել է նաև «Գրքերի աշխարհ», «Գրական թերթ» պարբերականների խմբագրություններում, «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Հեղինակել է «Քարավան» (1971թ.), «Հեռավոր հողի ձայնը» (1973թ.), «Հարցաքննություն» (1977թ.), «Մոր ձայնը» (1980թ.) վիպակների ու պատմվածքների ժողովածուները։ Բեմադրվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (հեղինակակից՝ Գ․Չալիկյան, 1973թ.), «Հրաժարական» (1978թ.) պիեսները։ Գրողի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը (1979թ.)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժողովրդական ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։ 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1988թ-ից` առաջին քարտուղարը, 1996թ-ից` Հայ գրողների միության նախագահը, 2003թ-ից` Գրողների միությունների միջազգային կազմակերպության անդամ: Մահացել է Երևանում: 2014թ. Գյումրիի Պիոներական փողոցը վերանվանվել է Հովհաննես Մելքոնյանի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար