Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԼԷՕՆՈՐԱ

Օպերային երգչուհի

Արևիկ Գրիգորյան-Թանաշեան

Ծնվել է 1985թ. հուլիսի 21-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ա.Շիրվանզադեի անվան առաջին վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել Կոմիտասի անվան 2-րդ երաժշտական դպրոցի դաշնամուրի և ջութակի բաժիններում, որոնք ավարտել է 1998թ.: Զուգահեռ հաճախել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն` մասնակցելով ներկայացումների, որոնք գլխավորում էին Խորեն Աբրահամյանը և Երվանդ Ղազանչյանը: Հաճախել է Գյումրիի գեղարվեստի կենտրոն` սովորելով երգ, պար, յուղանկարչություն և գորգագործություն: 2001-09թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Սվետլանա Կոլոսարյանի դասարանում` ավարտելով նաև ասպիրանտուրան: Մենահամերգներով և երգչախմբի հետ միասին հանդես է եկել Հայաստանում, Արցախում, Ավստրիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Լիբանանում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում: 2013թ. «Գոհար» երգչախումբի և նվագախմբի հետ կատարել է Հայդենի «Նելսոն Մեսսա»-ն: Նույն թվականին Գյումրիում «Անուշ» օպերայի 100-ամյակի առիթով բեմ է բարձրացել որպես Անուշի դերակատար: 2014թ. Լիբանանում ներկայացել է մենահամերգով: Հանդիսացել է նաև Գյումրիի Սբ. Աստվածածին եկեղեցու մեներգչուհի, եղել է «Գոհար» երգչախմբի անդամ և դասավանդել Խ.Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցում: 2013-14թթ դասավանդել է ձայնամարզություն Լիբանանի Համազգային Բ.Կանաչյանի երաժշտական դպրոցում: Դարձել է «Վերածննունդ» առաջին մրցույթ-փառատոնի դափնեկիր և ոսկե մեդալակիր:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար