
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՌՈԶԻ ՎԱՐԴ

23 նոյեմբեր, 1923 - 14 հունվար, 2012
Նուարդ Մանուելյան
Ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Ծնողները տեղափոխվել են Ֆրանսիա հիմնական բնակության, երբ նա ընդամենը մի քանի շաբաթական է եղել: Ավարտել է Փարիզի Ժաննա Վիլարի դերասանական ստուդիան: 1946թ-ից աշխատել է փարիզյան մի շարք թատրոններում: Լեգենդար «Thеаtre national populaire»-ում Ժան Վիլարի հետ 1958թ. բեմադրել է «Յուբյու արքան» ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական գործ է դարձել: 1971թ-ից մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի հետ: Ֆրանսիացի հանդիսատեսի լայն շրջանակներին հայտնի է եղել «Մագույ» հեռուստասերիալում` իր համանուն դերով, որի 333 սերիաներում նկարահանվել է 1985-93թթ: Համագործակցել է ֆրանսիական կինոյի ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վեռնոյի, Կլոդ Սոտեի հետ: Նկարահանվել է «Ֆրանսիական կանկան» ֆիլմում, որտեղ հանդես է եկել Ժան Գաբենի հետ, «Վախը քաղաքի վրա», «Ուրախ զատիկ» և այլ ֆիլմերում: Նրա վերջին աշխատանքը եղել է 2007թ. էկրան բարձրացած «Յուբերը և շունը» ֆրանսիական ժապավենը: Բացի կինոյի և թատրոնի դերակատարումներից, ձայնագրել է մի քանի երգ: 1989թ. մասնակցել է Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի համատեղ ստեղծագործության ձայնագրությանը, որի եկամուտը հատկացվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին: 1942թ. արժանացել է Բեռլինի կինոփառատոնի, 1987թ.` «7 d’Or Night» մրցանակներին, 1998թ.` Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի: Մահացել է Փարիզում: