Խորեն Սարգսյան

Գրականագետ

Գրիգոր Յաղջյան

Դրամատուրգ, դերասան

Նիկողայոս Նիկողոսյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Ալբերտ Դիլբարյան

Գեղանկարիչ

Հերմինե Ղարագյոզ

Դերասանուհի

Նազարեթ Կիրակոսյան

Բանաստեղծ, առակագիր

Գրիգոր Ջանիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Փարավոն Միրզոյան

Գեղանկարիչ

Սարգիս Գարուկյան

Գեղանկարիչ

Աիդա Սահակյան

Դերասանուհի

Դավիթ Ավդալյան

Կինոռեժիսոր

Սոնա Արշակյան

Դաշնակահար

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ

Գեղանկարիչ, դիզայներ

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 28-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1989թ-ից` պրոֆեսոր, 1988-94թթ` ԵԳԻ ամբիոնի վարիչ): 1974թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1982թ. ստացել է ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմ` տարվա լավագույն գեղանկարի համար: 1988թ. դարձել է ԽՍՀՄ դիզայներների միության անդամ: 1998-2018թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: Գործերին բնորոշ են խորհրդանշական համադրությունները, արտահայտչամիջոցների թարմությունը` «Սփյուռք» (1988թ.), «Սպիտակ խորանարդ» (1990թ.), «Հպումներ» (1998թ.), «Ապագա հիշողություններ» (2000թ.), «Իրավիճակ. առավոտ» (2002թ.), «Համբույր» (2004թ.) և այլն: Ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ցուցահանդեսներն են` «Gala Gallery» Մագդեբուրգ, Գերմանիա (2004թ.), «Cultural Centre» Նանտ, Ֆրանսիա (2005թ.), «Gallery Adonis» Բրյուսել, Բելգիա (2006թ.), Ազգային պետական գրադարանի ցուցասրահ Պեկին, Չինաստան (2007թ.), «Gallery Soliterie» Բեռլին, Գերմանիա (2008թ.), ՀՀ նկարիչների միության պատկերասրահ Երևան, Հայաստան (2009թ.): Նրա նկարները ցուցադրվել են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մագնիտոգորսկի մշակույթի թանգարանում, Թուլուզի Ժամանակակից արվեստի թանգարանում և այլուր: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: