
Պողոս Օտյան
Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական
Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց
Գրականագետ, թարգմանիչ

Կարապետ Մեծատուրյան
Քանդակագործ

Բագրատ Ուլուբաբյան
Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Հրաչիկ Սիմոնյան
Պատմաբան

Կարո Սարաֆյան
Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան
Թավջութակահար

Արթուր Ավանեսով
Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան
Հաղորդավար
ՎԱՐԴՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ

12 հունիս, 1901 - 3 օգոստոս, 1987
Ծնվել է Թիֆլիսում: 1928թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան: Նույն թվականին եղել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնի հիմնադիրներից, որտեղ նաև կերտել է մի շարք դերեր: 1930թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Մարմնավորել է բազմաթիվ թատերական դերեր: Առավելապես աչքի է ընկել կատակերգական և բնութագրական դերերում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Քեթևան), Հ.Պարոնյանի «Սեծապատիվ մուրացկաններ» (Շուշան), «Պաղտասար աղբար» (Սողոմե), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Քսենյա), «Վասսա ժելեզնովա» (Աննա), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Գալչիխա), «Ճշմարտությունը լավ է, բախտը` ավելի լավ» (Ֆիլիցատա) և այլն: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Հանդիպում ցուցահանդեսի ժամանակ» (1968թ.), «Բարեկենդան» (1968թ.) և այլն: 1962թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: