Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՆՈՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

29 սեպտեմբեր, 1937 - 3 դեկտեմբեր, 1993

Ծնվել է Բաքվում: 1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1958թ-ից աշխատել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Հետագայում խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Աշխատել է նաև Վարդան Աճեմյանի հետ, եղել է ռեժիսորի օգնական: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ծնունդ» (1976թ.), «Աշնան արև» (1977թ.), «Օգոստոս» (1978թ.), «Արևիկ» (1978թ.), «Թթենի» (1979թ.), «Մոր տունը» (1980թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Վերջին կիրակի» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Հայրիկ» (1990թ.) և այլն: Մահացել է Երևանում: