Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆ

Դերասան, կինոռեժիսոր

Ծնվել եմ 1977թ. օգոստոսի 3-ին, Երևանում: Գրող Արմեն Վաթյանի որդին է: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկարարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի բաժինը: Զուգահեռ ավարտել է Հայֆիլմի կինոյի և թատրոնի դերասանի ստուդիան: Այնուհետև ավարտել է Երևանի պետական էստրադային և ջազային քոլեջի վոկալի բաժինը: 1999թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Հուլիոս Կեսար» (Սինա), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Հենրի), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Գ. Խեղկատակ), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Այցելու), Մ.Սովաժոնի «Չաո», Մոլիերի «Ակամա բժիշկ», Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Պ.Զեյթունցյանի «Հիսուս նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Աշակերտ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Տղամարդ), Խ.Միլիանի «Ցիանակալիում … կաթով կամ առանց կաթի» (Մարսիալ) և այլն: 2003թ-ից աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես դերասան: 2008թ-ից սկսել է զբաղվել ռեժիսուրայով` Հայաստանի ազգային կինոկենտրոնում նկարահանելով «Գժուկ» մանկական երգիծական ծրագիրը: 2012թ. նկարահանել է դեբյուտային «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը, որն արժանացել է երեք միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակների (Գերմանիա, Ավստրիա, Էստոնիա): Զբաղվել է նաև սցենարական աշխատանքով` «Հարսնացուն», «Վանա ծովուն արշալույսը» գեղարվեստական ֆիլմեր, «Գժուկ» մանկական հաղորդաշար: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Վանա ծովուն արշալույսը», «Այստեղ» (ԱՄՆ), «Ադամանդ» (Ռուսաստան), «Բանալի», «Ռոմեո և Ջուլիետ», «Հատուկ բաժին», «Հերոստրատ», «Մի վախեցիր», «Մի նայիր հայելու մեջ», «Վրեժխնդրություն» (Ռուսաստան):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար