Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՎԻԳԵՆ ԱՎԵՏԻՍ

Քանդակագործ

Վիգեն Ավետիսյան

Ծնվել է 1968թ. հունվարի 25-ին, Երևանում: 1985-93թթ Արա Հարությունյանի արվեստանոցում եղել է որպես քանդակագործի օգնական: 1989-93թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1995-97թթ` Լեհաստանի Պոզնան, 1998-2005թթ` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում: 1998թ-ից բնակվում և ստեղծագործում է Ֆլորենցիայում: 2008թ-ից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, իսկ 2009թ-ից` Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ: 2006թ. դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007թ-ից` Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգման ինստիտուտում, դոցենտ է: 2002թ. արժանացել է Իտալիայի Նովառա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի: 2008թ. «Ծովինար» արձանախմբի իրացման կապակցությամբ արժանացել է Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման: 2011թ. և 2012թ. կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները: Նրա գործերից են` «Մայրություն» (2003թ.), «Գրուլյասկո» (Թուրին), «Խորան» (2004թ.), «Հանդիպում և ծնունդ» (Ֆլորենցիա, 2005թ.), «Զգացմունք» (Ֆլորենցիա, 2005թ.), «Սուրբ գրքի պատվանդան» (2005թ.), «Կնքարան» (Ֆլորենցիա, 2007թ.), «Մ.Մ.Ֆրեսկոբալդի Կապպոնի» (Ֆլորենցիա, 2011թ.), «Գթության քույր Կարմելինա» (դիմաքանդակ, Տորոնտո, 2012թ.) և այլն: