Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 4-ին, Ստեփանակերտում։ Գրող Վազգեն Օվյանի որդին է: Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1984թ-ից տպագրվել է։ 1988թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ») պաշտոնաթերթում` որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ։ 1992-93թթ միաժամանակ եղել է Ասկերանի շրջանի «Խաչեն» շրջանային թերթի խմբագիրը։ 1994-96թթ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում` որպես քաղբաժնի սպա, ապա` «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար։ 1997-98թթ որպես հրատարակչական կենտրոնի ղեկավար աշխատել է Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկությունում, 1999թ-ից` «10-րդ նահանգ», 2004-06թթ` «Դեմո» հանրային թերթում` որպես պատասխանատու խմբագիր։ 2009թ-ից «Նոր էջ» անկախ թերթի խմբագիրն է։ Հեղինակել է հարյուրավոր պատմվածքներ ու նովելներ, դրամատիկական ստեղծագործություններ, բազմաթիվ հոդվածներ։ Տպագրվել է հայաստանյան և արցախյան թերթերում։ Հրատարակվել են նրա «Մենախոսություն վերջին նստարանից» (1995թ.), «Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ» (2005թ.), «Ձմեռային սերենադ» (2005թ.), «Կարմիր ծաղկաթերթեր» (2007թ.) գրքերը։ Նրա երկու տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել են ռուսերեն, իսկ նովելներից մեկը («Զինվորը») զետեղվել է Հարավային Կովկասի գրողների պատերազմի մասին պատմող լավագույն ստեղծագործությունների «Ապրելու ժամանակը» ժողովածուի մեջ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար