Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ

Երաժշտագետ

7 հուլիս, 1929 - 17 նոյեմբեր, 2015

Կարինե Սարգսյան

Ծնվել է Թբիլիսիում: 1947թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը՝ Գևորգ Տիգրանովի ղեկավարությամբ: 1953թ-ից ուսանել է Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի, ապա ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում՝ Քրիստափոր Քուշնարյանի ղեկավարությամբ: 1960թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1984-2005թթ եղել է ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչը, առաջատար գիտաշխատող, գիտական խորհրդի անդամ (1985թ-ից): 1968թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, 1975-81թթ՝ միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը, 1979-98թթ` վարչության անդամ, 1980-89թթ` «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ: Կազմակերպել է 30 ազգագրական գիտարշավ Հայաստանի տարբեր շրջաններով: Հեղինակել է երեք մենագրություն` «Գրիգոր Եղիազարյան» (1966թ.), «Армянская музыка на пути от монодии к многоголосию» (1977թ.), «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания» (2011թ.): Վերջինիս համար 2013թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուրքի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման: Գրել է հարյուրից ավելի հոդված (հայերեն և ռուսերեն լեզուներով)` նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը, հայ երաժշտության պատմության և տեսության հարցերին, որոնք հրապարակվել են հանրապետական և արտասահմանյան գիտական ժողովածուներում, գիտական ամսագրերում և մամուլում: Եղել է «Հայ ավանդական երաժշտություն» բազմահատորյա մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների: Դարձել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ, արվեստագիտության թեկնածու: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար