Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1968թ. օգոստոսի 8-ին, Երևանում: Սովորել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում: 1978-84թթ սովորել է Երևանի մանկական թատրոնում` ռեժիսոր Գրիգոր Տալյանի (այժմ` Տեր Կյուրեղ) մոտ, 1985-91` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետում: 2011թ. նկարահանել է առաջին ֆիլմ-հոլովակը` «Իմ Երևան»-ը: Նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժ սոցիալական հոլովակներ, այդ թվում` Հայաստանի զինված ուժերը գովազդող «Թռիչք», «Ամենաթանկը» «Հզոր բանակ», «Լավագույն տղերքը ծառայում են» հոլովակները, հակաթուրքական, տեղական արտադրությանը խթանող «Բոյկոտ», «Բոյկոտ-2» հոլովակները: 2012թ. նկարահանել է «Կինը» գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Լավագույն հայրենասիրական ֆիլմ»: 2013թ. նկարահանել է «Անպետքը» գեղարվեստական կինոնկարը, որն արժանացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Տարվա բացահայտում» մրցանակին: 2016թ-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեղինակել և վարել է «Դիրքերում» հաղորդաշարը: «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է: