
Երվանդ Դեմիրճյան
Գեղանկարիչ

Զարեհ Որբունի
Արձակագիր

Կարպիս Զոբյան
Օպերային երգիչ

Հակոբ Հակոբյան
Գեղանկարիչ

Արամայիս Սահակյան
Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար

Ժենյա Քալանթարյան
Գրականագետ

Ռուբեն Ահարոնյան
Ջութակահար

Նարինե Ալեքսանյան
Դերասանուհի

Արթուր Գեղամյան
Դերասան

Ռուզաննա Ոսկանյան
Բանաստեղծ
ՊՈՂՈՍ ԱՐԱՔՍՅԱՆ

16 ապրիլ, 1862 - 26 օգոստոս, 1918
Պողոս Քալանթարյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, ապա` Պետերբուրգի համալսարանում: 1889թ. ընդունվել է Թիֆլիսի Հայ դերասանական խումբ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիդ, Օսեփ), «Պեպո» (Կակուլի), «Խաթաբալա» (Իսայի) և այլն: Հանդես է եկել նաև իբրև ասմունքող: 1903թ. Թիֆլիսում հիմնադրել է «Արաքսյան թատրոն»-ը: Որպես ռեժիսոր բեմադրություններ է տվել Թիֆլիսի ժողովարանի և Զուբալովի ժողովրդական տան հայկական դրամատիկական մասնաճյուղի թատերախմբում: Զբաղվել է նաև գրական գործունեությամբ: Գրել է «Նամուս» պիեսը (բեմադրել` 1896թ.), «Կախարդված աշխարհ կամ Արեգնազան» հեքիաթ-օպերայի լիբրետտոն (ըստ Ղ.Աղայանի, երաժշտությունը` Գ.Սյունու, բեմադրել` 1907թ.) և այլն: Մահացել է Թիֆլիսում: