Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱԶԱՏ ՎՇՏՈՒՆԻ

Բանաստեղծ

17 հուլիս, 1894 - 26 մարտ, 1958

Կարապետ Մամիկոնյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Երեմյան դպրոցում։ 1908-11թթ սովորել է Կոստանդնուպոլսի կենտրոնական վարժարանում։ Բանաստեղծի գրական անունը 1910-ական թվականների հայ մտավորականության տրամադրությունների արտահայտությունն է։ Հայ ժողովրդի կյանքում հակասական էին ազատության իղձն ու վիշտը, որից էլ ծնվում է «Ազատ Վշտունի» գրական անունը։ Ի դեպ` նույն անունն է կրել գրական փորձեր կատարող թիֆլիսցի մի երիտասարդ, որի անվան դեմ բանաստեղծը բողոքի նամակ է տպագրել։ Բացի այդ, ստորագրել է նաև Կարապ, Ազատ, Կարապետ Թաշճյան, Սեիդ էլ Նուր անուներով։ 1911թ. մեկնել է Փարիզ և դարձել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ 1914թ. մեկնել է Թիֆլիս։ 1918-19թթ աշխատել է Թիֆլիսի Հին Ներսիսյան որբանոցում, որտեղ հիմնադրել է «Փարոս» տպագիր հանդեսը։ 1919-20թթ եղել է Ղրիմում։ Հայրենադարձության գործով 1921թ. մեկնել է Իրան և Իրաք։ Խմբագրել է «Մուրճ» ամսագիրը (1922թ.), «Դիրքերում» երկշաբաթաթերթը (Թիֆլիս, 1924թ.), «Մուրճ-մանգաղ» թերթը (Դոնի Ռոստով, 1926-27թթ), «Գեղարվեստի ֆրոնտում», «Խորհրդային Հայաստան»-ի գրական հավելվածը (Երևան, 1930թ.), «Խորհրդային արվեստ» (Երևան, 1932-34թթ) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության` Սովետական Հայաստանի գրողների ասոցիացիայի նախագահը, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի ներկայացուցիչը Մոսկվայում (1925թ.), ՀԽՍՀ լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչը (1929թ.), գրական «Երեքի խմբակ»-ի (Եղիշե Չարենց, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) անդամ։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939թ. արդարացվել է և վերադարձել Երևան: Հրատարակված երկերից են՝ «Սրտիս լարերեն» (1915թ.), «Կամավորի հուշատետրից» (1915թ.), «Բանաստեղծություններ» (1918թ., 1929թ.), «Հուզանք ու զանգ» (1923թ.), «Neo orientana» (զարթնող Արևելքի երգեր, 1923թ.), «Սալամնամե» (1924թ.), «Արևելքը հուր է հիմա» (1927թ.), «Խոսում է ռադիո-Ալժիրը» (1931թ.), «Երկեր» (1935թ., 1956թ., 1960-61թթ), «Ռամ Ռոյ» (1936թ.), «Լուսադեմին» (1939թ.), «Ընտիր երկեր» (1941թ.), «Նոր սերունդը» (1941թ.), «Վիլլի Վոլֆ» (1941թ.), «Երբ կայծակը փայլատակում է» (1942թ.), «Մանկական ռազմախաղ» (1942թ.), «Հատընտիր» (1944թ.), «Մանկիկն ու կատվիկը» (1944թ.), «Սեր և ատելություն» (1946թ.), «Երկերի ժողովածու» (1947թ.), «Մանկության օրեր» (1953թ.), «Բանաստեղծություններ և պոեմներ» (1954թ.), «Ընտիր երկեր» (1971թ.), «Գիրք մանուկների համար» (1972թ.), «Երբ կայծակը փայլատակում է» (վիպերգ): Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար