Ալեքսանդր Շիրվանզադե

Արձակագիր, դրամատուրգ

Հանրի Հերո

Գեղանկարիչ

Ամասի Մարտիրոսյան

Կինոռեժիսոր, դերասան

Բենիկ Բժիկյան

Բեմադրիչ, դերասան

Անիկ Մկրտումյան

Դերասանուհի

Նինա Տեր-Օսիպյան

Դերասանուհի

Արամ Շամշյան

Ջութակահար

Խաչատուր Ավետիսյան

Կոմպոզիտոր, քանոնահար

Ջիմ Թորոսյան

Ճարտարապետ

Արտյուշա Կարապետյան

Պարող, պարուսույց

Իրինա Կարումյան

Թարգմանիչ

Անահիտ Սավայան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Գեորգի Կուբատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գոռ Հովհաննիսյան

Կոմպոզիտոր, ջութակահար

Մայա Մարգարյան

Երգչուհի, դերասանուհի

Կարեն Ալիխանյան

Հաղորդավար

Գևորգ Բադալյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ

Նկարիչ, տաղերգու

1394 - 1470

Ծնվել է Բաղեշ գավառի Պոռ գյուղում, քահանայի ընտանիքում: Կենսագրությունը, դեռևվս նրա կենդանության օրոք, գրել է Աստվածատուր վարդապետը: 1420-ականներին միակ որդու` Մեսրոպի հետ տեղափոխվել է Միջագետքի Ամիդ քաղաք: 1430թ. Սսի կաթողիկոս Կոստանդին Զ Վահկացին վարդապետ Նաղաշին ձեռնադրել է եպիսկոպոս, 1431թ. նշանակել Ամիդի եպիսկոպոս և Միջագետքի Հայոց հոգևոր առաջնորդ: Կրթությունն ստացել է Բաղեշի Սբ. Անանիա և Սբ. Գևորգ վանքերում, թերևս նաև Մեծոփավանքում` աշակերտելով Թովմա Մեծոփեցուն: Դրսևորել է թե' բանաստեղծական, թե' նկարչական ձիրքեր: «Անհամեմատ նկարիչ» լինելու համար ստացել է Նաղաշ (նկարիչ, ծաղկող) մականունը: Նրա գրչագրած և նկարազարդած մի քանի ձեռագրեր հասել են մեզ: Տիրապետել է արևելյան մի շարք լեզուների: Լավ հարաբերություններ է ունեցել Միջագետքի Օթման բեկ ամիրայի հետ, ում շնորհիվ նրան հաջողվել է որոշ արտոնություններ ձեռք բերել հայ ազգաբնակչության համար: Ծավալել է նաև շինարարական, կառուցողական աշխատանքներ: 1434թ. նրա նախագծով կառուցվել է Արղնիի Բարձրահայաց Սբ. Աստվածածին եկեղեցին, իսկ 1439-43թթ վերակառուցվել է Ամիդի Սբ. Թեոդորոս կաթողիկեն: Վերջինիս գմբեթը բարձր է եղել քաղաքի մինարետներից, որն առիթ է դարձել, որպեսզի մոլեռանդ մահմեդականները հալածանք սկսեն նրա դեմ: Հեռացել է Ամիդից, գնացել նախ` Կոստանդնուպոլիս, ապա` Կաֆա (Թեոդոսիա): Չորս տարի մնացել է այնտեղ և նորից վերադարձել Ամիդ: 1449թ. բռնկել է Միջագետքի առաջին, իսկ 1469թ.` երկրորդ համաճարակը: 1469թ. գրել է ողբ` համաճարակի ցնցող աղետի մասին: Հավանաբար վախճանվել է այդ կամ հաջորդ տարի, տեղը հայտնի չէ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար