Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԽՈՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրականագետ

2 դեկտեմբեր, 1891 - 4 ապրիլ, 1970

Ծնվել է Շուշիում: Սկզբնական կրթությունն ստացել է Բաքվում: 1917թ. ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1921թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտական ինստիտուտում` որպես գիտաշխատող: 1922-24թթ եղել է Երևանի պետական կենտրոնական թանգարանի արխիվային բաժնի վարիչը: Այնուհետև ռուսերեն է դասավանդել Երևանի հայկական ռազմական դպրոցում և մանկավարժական տեխնիկումում: 1930-36թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ պետական թանգարանում աշխատել է որպես գրական կապերի բաժնի վարիչ: Հետագայում աշխատել է որպես գրական թանգարանի տնօրեն, Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, ապա նույն ինստիտուտի տնօրեն: 1943-47թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, 1947-ից` նույն ինստիտուտի հայ հին գրականության բաժնի վարիչը: 1964թ., առանց դիսերտացիայի պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1967թ-ից` պրոֆեսոր): Հրատարակվել են նրա «Վահան Տերյան» (1926թ.), «Լևոն Շանթ» (1930թ.), «Հայրենական պատերազմը և գրականությունը» (1946թ.), «Մանուկ Աբեղյանը և հայ հին գրականությունը» (1946թ.), «Նալբանդյանի գրական ստեղծագործությունը» (1960թ.), «Ստեփան Զորյան» (1960թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Տասնամյակների միջով» (1966թ.) գրքերը: Ռուսերեն լույս են տեսել նրա «Նալբանդյանը և լեզվի հարցերը» (1956թ.), «Գրականության և կյանքի արահետներով» (1974թ.) գրքերը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: