Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Արձակագիր, գեղանկարիչ

16 հունվար, 1935 - 18 մարտ, 2017

Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Որպես լրագրող 1957-62թթ աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010թթ՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: 1988թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միություններին: Հեղինակել է շուրջ 40 գիրք: Հրատարակվել են նրա «Փառք ճանապարհին» (1969թ.), «Երգի ճամփաներին» (1973թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982թ.), «Մաշտոցի որդիները» (1995թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999թ.), «Վարք երեք սրբերի» (2002թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005թ.), «Տաղանդների տաղավարում-2» (2008թ.), «Էդվարդ Միրզոյան, Խոսքի և ճաշակի ասպետը» (2013թ.), «Դուդուկի կանչը ըստ Մինասովի» (2014թ.) և այլ գրքեր: Արժանացել է «Լենին-100» մեդալի, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի, Հայստանի ժուռնալիստների միության մրցանակի, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, 2011թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար