Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Բանաստեղծ

28 հունիս, 1937 - 6 դեկտեմբեր, 2015

Ծնվել է ՀՀ Քարաձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1979-90թթ եղել է ՀԳՄ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Գրողի բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում: Հրատարակվել են նրա «Գարնանային նվագներ», «Մի ափ հող» (1980թ.), «Կարոտի սահմանաչափ» (1986թ.), «Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ» (2004թ.), «Մասրածաղկի բույրը» (2010թ.), «Թռչունների պատարագը» (2013թ.) և այլ գրքեր: Եղել է նաև Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենը: 1974թ. արժանացել է ՀԳՄ մրցանակի, 1997թ.` ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան գրական մրցանակի, 2007թ.՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ. «Մասրածաղկի բույրը» գրքի համար՝ ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար