
Անդրեաս Տեր-Մարուքյան
Քանդակագործ

Տիգրան Պոլատ
Գեղանկարիչ

Հովհաննես Զարիֆյան
Դերասան

Ցոլակ Խանզադյան
Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան
Լեզվաբան, բանասեր

Արմիս
Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան
Կինոօպերատոր

Աթանես Սենալ
Բանաստեղծ

Ներսես Կագրամանով
Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան
Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան
Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան
Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան
Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան
Գեղանկարիչ

Գոհար Հովհաննիսյան
Երգչուհի
ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

10 մարտ, 1935 - 28 հուլիս, 2017
Անելկա Պետրոսյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան Լևոն Թուխիկյանի կինը: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1966-85թթ եղել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի: Խաղացած դերերից են՝ Ժ.Անույի «Մեդեա» (Մեդեա), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Թագուհի), Ա.Պետրոսյանի «Ամազոնուհիներ» (Ռոդոպիս) և այլն: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության, 1975թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: 1978թ. Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը: Հրատարակվել են նրա «Որպես հացն հանապազօրյա» (1971թ.), «Կումարի Մեծ Տիկնոջ պատմությունները» (1990թ.) վեպերը, «Եկա, որ մնամ» (1986թ.) պիեսների ժողովածուն։ Գրողի հեղինակած դրամատիկական պիեսներից բեմադրվել են թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են նրա «Խոր ջրհորներ», «Հանիր, խնդրում եմ, դիմակս», «Սիզիփոսի քարը» ժամանակակից և «Աբգար դպիր Թոխատեցի», «Եկա, որ մնամ», «Երկար վերադարձ» (Արշիլ Գորկու մասին) պատմական թատերգությունները: 1985թ. Լենինականում հիմնադրել է իր գեղագիտական խնդիրներով նախօրինակը չունեցող Առասպելի դպրաթատրոնը, որտեղ մինչև 1992թ. եղել է գեղարվեստական ղեկավարը, բեմադրիչն ու տնօրենը: Թատրոնին կից դպրոցում թատերական արվեստին առնչվող դերասանի վարպետություն, խոսքի արվեստ առարկաներից բացի դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն», «Համեմատական առասպելաբանություն», «Հայոց լեզու և բանաստեղծություն», «Հին ու նոր հայ և արտասահմանյան մշակույթ» առարկաները: Բեմադրել է նաև իր հեղինակած «Մենուա», «Ինչպես Շարան եկավ Շիրակ» (1986թ.), «Տիրամոր ճիչը» (1989թ.), «Զվարթնոց» (1990թ., բացօթյա՝ Զվարթնոցի տարածքում), «Բանտախուց 7160» (1999թ.), «Արտոնված եղեռն» (2005թ.) թատերգությունները: Հրատարակված երկերից են նաև՝ «Եղեռապատում» (փաստագրություն, 2002թ.), «Սերն աշխարհեն խռովել, կերթա» (վեպ, 2004թ.), «Մոզ քաղաքի կործանումը» (վեպ, 2004թ.), «Բոլոր Ժամանակների Հայաստանը» (վկայագիրք Ա-Է հատորներ, 2008-11թթ), «Զրույցներ հայոց բնավորության մասին» (2012թ.): 2010թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել է Երևանում: