Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

8 օգոստոս, 1947 - 11 մարտ, 2017

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները: Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա` ՀԳՄ «Գրական թերթ» պարբերականում: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1993-2004թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Զբաղվել է թարգմանչությամբ: Նրա գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարիա Ցվետաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասը (1983թ.) և հնդկական էպոսի «Մահաբհարատա»-ի չափածո հատվածների թարգմանությունը (2001թ.): Աշխատել է ՀԳՄ հրատարակչությունում` որպես ավագ խմբագիր: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում: Լույս են տեսել «Փյունիկ» (1973թ.), «Արքայադուստրը» (1975թ.), «Խոստովանանք» (1977թ.), «Երկնագույն ափսեն» (1980թ.), «Օրվա հեքիաթները» (1982թ.), «Ինչ են խոսում կեռասները» (1985թ.), «Աստղականչ» (1987թ.), «Թագուհի վարդը» (1989թ.), «Ժամ հարության» (2004թ.), «Աշոտ Երկաթի խաչը» (վիպակ, 2013թ.), «Կրակ և մոխիր» (բանաստեղծություններ, 2014թ.) և այլ գրքեր: 2001թ. լավագույն բանաստեղծության համար արժանացել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ «Հայոց գիր և դպրություն» մրցանակաբաշխության մրցանակին: 2004թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 2007թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար