Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ԱԶԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

10 նոյեմբեր, 1928 - 8 հունվար, 2002

Ծնվել է Բաքվում: 1944թ. ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը: Գրել է հիմնականում պատանիների համար: 1955թ. հրատարակվել է նրա «Ձմեռային գիշերվա երազը» պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են «Մեր գիշերային արկածները» (1956թ.), «Թատրոնը սառույցի վրա» (1962թ.) և այլ ժողովածուներ, «Սուրի և Սամի արկածները» (1959թ.), «Անհայտ մարդիկ» (1962թ.) վիպակները, «Տղան և նրա բարի թզուկները» (1968թ.) վիպակների ու պատմվածքների ժողովածուն: Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (1960թ.), «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963թ.), «Իմ սիրելի փոքրիկը» (1966թ.), «Տրամվայը պարկ է գնում» (1974թ.), «Արգելված երազներ» (1980թ.) դրամաները բեմադրվել են Երևանի, Մոսկվայի, Կիևի, Թբիլիսիի, Բաքվի, Վարշավայի, Բուդապեշտի թատրոններում։ Գրողի ստեղծագործության թեման իր ժամանակաշրջանի կյանքն է։ Նրա շատ գործեր թարգմանվել են նախկին ԽՍՀՄ ժողովուրդների մի քանի լեզուներով: 1981թ. տպագրվել է նրա «Տրամվայը պարկ է գնում» պիեսների գիրքը: Մահացել է Երևանում: