
Գևորգ Միրաղյան
Դերասան

Աղավնի Փափազյան
Դերասանուհի

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծ

Մանյա Ղազարյան
Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան
Արձակագիր, հրապարակախոս

Վազգեն Գաբրիելյան
Գրականագետ

Արբի Ավանեսյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան
Գրականագետ

Իրինա Ալլեգրովա
Երգչուհի

Սամվել Բաղդասարյան
Խեցեգործ, գեղանկարիչ

Ռուբեն Բաբայան
Բեմադրիչ

Մարտին Ուլիխանյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան
Դերասան, հաղորդավար, երգիչ
ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՆԱՆ

20 հոկտեմբեր, 1910 - 9 փետրվար, 2000
Գուրգեն Հովհաննիսյան
Ծնվել է Շուշիում։ 1933թ. ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1946թ-ից աշխատանքի է անցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայում։ 1963թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1964թ.՝ պրոֆեսորի կոչում: 1946-64թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որտեղ 1954-64թթ եղել է տնօրենը, 1964-76թթ` գրական կապերի բաժնի ղեկավարը: 1964-76թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1976-78թթ եղել է ՀՀ ԳԱ հիմնակազմ գրադարանի գրադարանային խորհրդի նախագահը: 1978թ-ից նորից աշխատել է գրականության ինստիտուտում: Գրել է «Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան» (1940թ., 1968թ.), «Ն.Վ.Գոգոլը և հայ գրականությունը» (1952թ.), «Ն.Ա.Նեկրասովը և հայ պոեզիան» (1956թ.), «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում» (գիրք 1-2, 1960-61թթ) աշխատությունները: Հիմնադրել և խմբագրել է «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարը: Գեղարվեստական երկերից ուշագրավ են «Առաջին ժպիտը» (1931թ.) արձակ բանաստեղծությունների ժողովածուն, «Էմմա» (1934թ.), «Կյանքը Փակ նամակներում» (1937թ.) վեպերը: Արժեքավոր են հայ-ռուսական մշակութային կապերին ու առնչություններին վերաբերող նրա բազմաթիվ գիտական հոդվածները` տպագրված ժողովածուներում, պարբերական հրատարակություններում, առանձին գրքերով։ Գրել է նաև «Ավետիք Իսահակյան» (1976թ.) հուշապատումը։ Մահացել է Երևանում։