
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԱՐՏԱՇԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ

24 նոյեմբեր, 1886 - 29 մայիս, 1982
Արտաշես Գաբրիելյան
Ծնվել է Բաքվում: 1910թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հեղափոխական, կուսակցական աշխատանք է տարել Պետրոգրադում ու Բաքվում: Մասնակցել է 1917թ. Փետրվարյան հեղափոխությանը և սոցիալիստական հեղափոխության համար մղվող պայքարին: 1918թ. եղել է Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար: Այնուհետև աշխատել է Մոսկվայի հայկական գործերի կոմիսարիատում: 1906թ-ից հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա», «Պուտ պրավդի», «Բակինսկի ռաբոչի» պարբերականներում: 1917թ. եղել է Բաքվի սովետի «Տեղեկագրի», 1918-20թթ՝ Մոսկվայի «Կոմունիստ» շաբաթաթերթի և «Կարմիր դրոշակ» թերթի, 1929-30թթ` Թիֆլիսի «Անդրկովկասի ժողովրդական տնտեսության» և «Նոր ուղի» հանդեսների խմբագիրը: 1921թ. եղել է Սովետական Հայաստանի արդարադատության ժողկոմ, 1923-24թթ` ԿԳԿ նախագահի տեղակալը, 1924-28թթ` նախագահը, 1932-33թթ` Թիֆլիսի ՀամԿԿ Անդրերկոմի պատմության ինստիտուտ փոխտնօրենը, 1934թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: Աշխատել է նաև Հայաստանի ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության և պատմության ինստիտուտներում: 1906թ. լույս է տեսել նրա «Գրականություն և կյանք» գրքույկը, 1928թ.՝ «Դեմքեր և դեպքեր» աշխատությունը: Հիմնական աշխատանքները վերաբերել են հայ գրական-հասարակական մտքի («Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թթ ռուս առաջավոր գործիչները», 1949թ.), հայ պարբերական մամուլի պատմությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության հարցերին, հայ, ռուս և եվրոպական դասական գրականությանը, ուսումնասիրություններ է նվիրել Ա.Չեխովի, Մ.Գորկու, Տ.Շևչենկոյի ստեղծագործություններին: Գրականության խնդիրներին են նվիրված «Գրական արձագանքներ» (1955թ.), «Գրական-քննադատական հոդվածներ» (1962թ.), «Հովհաննես Թումանյան» (1971թ.), «Եղիշե Չարենց» (1972թ.) աշխատությունները: Հայ ժողովրդի պատմության նոր ու նորագույն շրջանների և Հայաստանի կոմկուսի պատմության հարցերն են քննարկված նրա «Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը» (1924թ.), «Ստեփան Շահումյան» (1925թ.), «Հեղափոխական և ազգային շարժումները Անդրկովկասում 1905թ.» (1927թ.) աշխատություններում: 1953թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 1956թ.՝ ակադեմիկոսի կոչում: 1960-65թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 1963-65թթ` փոխնախագահի պաշտոնակատարը, 1960-63թթ` հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1965-82թթ` պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի, 1976թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մահացել է Երևանում: