
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ԶԱՎԵՆ ԿԱՍՅԱՆ

25 նոյեմբեր, 1931 - 30 հոկտեմբեր, 2013
Զավեն Գասպարյան
Ծնվել է ՀՀ Անիի շրջանի Հայկաձոր գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետների հեռակա բաժինը: Վաղ տարիքից աշխատել է մամուլում, մասնավորապես Հոկտեմբերյանի շրջանային թերթում, ՀՀ Ռադիոպետկոմում, «Սովետական Հայաստան» օրաթերթում: Վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ: 1966թ. ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հեռակա դասընթացը: 1969թ. հրատարակել է նրա առաջին` «Ժամանակն իմ ձայնով» բանաստեղծությունների ժողովածուն: Այնուհետև տարբեր տարիներին լույս են տեսել նրա հաջորդ ժողովաժուները` «Գարնանային խոհեր» (1975թ.), «Կարոտի խարույկ» (1978թ.), «Օրը երգի մեջ» (1986թ.), «Հավատի կանթեղ» (1991թ.), «Հույսի ղողանջ» (2000թ.), «Տավիղ հայրենաշունչ» (2009թ.) և այլն: 2005-06թթ լույս է տեսել նրա ընտիր երկերի եռհատորյակը: Գրել է նաև մանուկների համար, այդ ստեղծագործությունները ամփոփելով «Աստղաշար» (1987թ.) և «Լուսնի թագը» (1987թ.) ժողովածուներում: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում, հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, թարգմանվել են մի շարք օտար լեզուներով: 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Արժանացել է բազմաթիվ շքանշանների ու պարգևների: «Հավատի կանթեղ» ժողովածուն 1991թ. արժանացել է Հովհաննես Շիրազի անվան մրցանակի, իսկ 2006թ. նրա արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է Երևանում: