Աշոտ Աթանասյան

Լրագրող, երգիծաբան, գյուղատնտես

Ռուբեն Սևակ

Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ

Վարդան Բունի

Կոմպոզիտոր

Պահարե

Դերասան, բանաստեղծ

Հմայակ Սիրաս

Արձակագիր, թարգմանիչ

Մինաս Հյուսյան

Գրականագետ

Արֆո Պետրոսյան

Գրականագետ

Սպարտակ Սաֆյան

Գեղանկարիչ

Արմեն Միրաքյան

Կինոօպերատոր

Արմեն Մազմանյան

Բեմադրիչ, դերասան

Տիգրան Սուչյան

Շեփորահար

 

 

 

 

ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: Գրականագետներ Էդուարդ Թոփչյանի թոռն է, Ստեփան Թոփչյանի որդին, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եղբայրը: 1979թ. ավարտել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը, 1983թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1983-90թթ աշխատել է միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1988թ-ից աշխատում է Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, 2001թ-ից` որպես ավագ գիտաշխատող: 2001թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով: 2001թ-ից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA-«Association Internationale des Études Arméniennes») անդամ է: 2014թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»-ն արևմտյան գրականագիտության» մեջ թեմայով: Հրավիրվել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մասնակցել միջազգային գիտական ծրագրերի` համագործակցելով հեղինակավոր գիտական հաստատությունների հետ. 1996-97թթ` Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999-2002թթ, 2005-07թթ` Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004թ. «Հայ պատմագրությունը 5-11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001-04թթ, 2005-07թթ Ժնևի համալսարանի, 2008-09թթ` Գրացի համալսարանի և 2007-12թթ` Նեբրասկայի համալսարանի հետ: Այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն լեզուներով: 2006թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական «Peeters» հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի «Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը` առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ հեղինակավոր հրատարակչություն` հոլանդական Brill-ը (2010թ.): Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից և հին հունարենից հայերեն (Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Լոնգոս, Մարլո, Շեքսպիր), ինչպես նաև` հայերենից անգլերեն: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2014թ. թարգմանական վաստակի համար արժանացել է ՀԳՄ «Կանթեղ» մրցանակին, իսկ Վ.Շեքսպիրի «Համլետ» գրքի համար` Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար