Ալեքսանդր Արղության

Պետական գործիչ, հրապարակախոս

Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ

Քանդակագործ

16 հունիս, 1923 - 23 մարտ, 2009

Ծնվել է Երևանում: Եղել է իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի որդին: 1942թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1950-55թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1968թ-ից` Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (1978թ-ից` պրոֆեսոր): 1996-2009թթ եղել է Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտորը: Ստեղծել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ և մոնումենտալ այլ ստեղծագործություններ: Կերտել է ժամանակակիցների ու պատմական անձանց դիմաքանդակները` «Անահիտ» (1952թ.), «Ասպետը» («Զոդողի գլուխը», 1962թ.), «Մարտիրոս Սարյան» (1967թ.), «Կոմիտաս» (1977թ.), «Ալեքսանդր Սպենդիարյան», (1957թ.), «Հովհաննես Թումանյան» (1969թ.), «Եղիշե Չարենց», (1957թ.), «Հովհաննես Հովհաննիսյան», (1959թ.) և այլն: Ճարտարապետության և քանդակագործության համադրման աչքի ընկնող նմուշներից են նրա ՀՀ Կառավարական 2-րդ տան և Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի շենքի դեկորատիվ քանդակները, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները: Ուշագրավ է 1960-80թթ ստեղծած պատմական դեմքերի քանդակաշարը` «Մովսես Խորենացի», «Ֆրիկ», «Անանիա Շիրակացի», «Թորոս Ռոսլին»: Նրա «Մեսրոպ Մաշտոց» (1960-80թթ) և «Մխիթար Գոշ» (1967թ.) հուշարձանները, որոնք Երևանի Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործական համալիրի մասն են կազմում, առանձնանում են ազգային և արդի ձևամտածողության ինքնատիպ համադրումով ու պլաստիկ ընդհանրացումներով: Քանդակագործի «Լույս իջնի վրադ» (1985թ.) հորինվածքը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների մայրերին: 1994թ. ստեղծել է Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային հորինվածքը և Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և արտասահմանյան այլ պատկերասրահներում: 1988թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1972թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: 2003թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար