Գրիգոր Օշականցի

Բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ

Փիլիպոս Վարդազարյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Նիկիտա Բալիև

Դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

Զարեհ Խրախունի

Բանաստեղծ

Ալինա Փահլևանյան

Երաժշտագետ

Հակոբ Չոլաքյան

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Գագիկ Գյուրջյան

Ճարտարապետ

Արմեն Ադամյան

Կիթառահար, երգիչ

Գագիկ Սիրավյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Արձակագիր, պատմաբան

20 հոկտեմբեր, 1945 - 27 մարտ, 2018

Ծնվել է Հայաստանի Վարդաքար գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1969թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1972թ.` Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ավարտելուց հետո տարբեր բուհերում դասավանդել է հայոց պատմություն: Հեղինակել է պատմավեպեր, պատմվածքներ: Տպագրվել են նրա ավելի քան 50 գիտական հոդվածներ, «Անծուխ կրակներ» (պատմվածքներ, 1989թ.), «Ապրող կարոտներ» (պատմվածքներ, 1996թ.), «Հովհաննես հայ թագավորը» (պատմավեպ, 2004թ.), «Արքայից արքա հայոց» (պատմավեպ, 2011թ.), «Կնճռոտված գարնան ծիլեր» (պատմվածքներ, 2011թ.) և այլ գրքեր: 1995թ. ստացել է պատմական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան: Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 2003թ-ից` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենը: 2008թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Շիրակի մարզի Վարդաքար գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար