Ստեփան Աղաջանյան

Գեղանկարիչ

Փառանձեմ

Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան

Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Աիդա Բոյաջյան

Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան

Բանաստեղծ

Արա Հայթայան

Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Քանդակագործ

5 դեկտեմբեր, 1881 - 28 մարտ, 1948

Ծնվել է Շուշիում: Սովորել է տեղի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում: 1899թ. Մոսկվայում ընդունվել է Ֆիդլերի քանդակագործական մասնավոր արվեստանոցը: 1907-10թթ սովորել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում, ապա հաճախել Օգյուստ Ռոդենի արվեստանոց: 1908թ-ից մասնակցել է Փարիզում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում և այլուր կազմակերպված ցուցահանդեսների: Ստեղծել է ավելի քան 300 աշխատանք` դիմաքանդակներ, այլաբանական, պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ, անիմալիստական գործեր: Գործերից են` «Վար», «Հայ գեղջկուհիներ» բարձրաքանդակները, Արշակ Չոպանյանի, Մաքսիմ Գորկու դիմաքանդակները, «Գաղթ» կոմպոզիցիան, «Քնած դևը», «Մահացող Քրիստոսը» կիսանդրիները: 1915-21թթ բնակվել է Մոսկվայում: Ստեղծել է Շալյապինի, Ռախմանինովի, Բեթհովենի կիսանդրիները: Կարճ ժամանակով եղել է Թիֆլիսում և կերտել է Անդրանիկի, Ալեքսանդր Շիրվանզադեի դիմաքանդակները: 1919-20թթ ստեղծել է Վահան Տերյանի և Լունաչարսկու կիսանդրիները: 1921թ-ից ստեղծագործել է Փարիզում, մասնակցել բազմաթիվ խոշոր ցուցահանդեսների: Գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Բրյուսելում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում: Նշանակալի են «Օրիորդ Էդգար Բ», «Գեորգի Յակուլով», «Մարտիրոս Սարյան», «Գարեգին Հովսեփյան», «Լևոն Կորգանով», «Լեդա», «Դիանա», «Հաղթանակ», «Կլեոպատրա», «Սալոմե», «Կարիատիդ» և այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին ստեղծել է անիմալիստական քանդակների մեծ շարք` «Սիամի կատուն», «Աղվեսը», «Մուրացիկ կապիկը», «Ռակ շունը», «Դոգը» և այլն: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար