
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ծնվել է 1942թ. փետրվարի 14-ին, ՀՀ Ազիզբեկով քաղաքում (այժմ` Վայք): 1959թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1964թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, սովորել է նաև ասպիրանտուրայում: 1969-90թթ եղել է ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, 1990թ-ից հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է (1990թ-ից` պրոֆեսոր): ՀՀ ԳԱԱ թղթակից (2010թ.), Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ է, նաև` գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ: Հեղինակել է մի շարք գրականագիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, անգլերեն: Հրատարակել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի վեց հատորները: Թարգմանություններ է կատարել ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր: Երկերից են՝ «Ֆրեդերիկ Մակլերը հայագետ» (2011թ.), «Ներսես Մոկացի (կյանքը, գործունեությունը)» (2009թ.), «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ («Եվրոպացի հայագետներ») 5-րդ» (2008թ.), «Հայ ժողովրդական բանահյուսություն» (ուսումնական ձեռնարկ, 2008թ.), «Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից» (2009թ.): Հեղինակել է նաև «Անանիա Շիրակացին միջնադարյան հայ մատենագիրների գնահատմամբ», «Տաղանդավոր լեզվաբանն ու մեծ մանկավարժը» (Աշոտ Աբրահամյանի ծննդյան 90-ամյակի առթիվ, 2008թ.), «Եզակի միջնադարագետը» (2012թ., Ասատուր Մնացականյանի 100-ամյա հոբելյանին), «Անվանի գրականագետը» (2012թ., Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդեսները: Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի, ՀՀ նախագահի մրցանակներ շնորհող խորհրդի, «Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրակազմի, «Գրական թերթ»-ի խորհրդի և այլ պարբերականների, 2001թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ է: 2003թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, «Խաչատուր Աբովյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», ՀԳՄ գրական վաստակի համար մեդալների, 2012թ.՝ ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների ոսկե մեդալների, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: