ՍՈՖՅԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1978թ. փետրվարի 11-ին, Երևանում: Սովորել Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում` Անահիտ Շահբազյանի դասարանում: 1994թ. տեղափոխվել է Իսպանիա, որտեղ սովորել է Մադրիդի արքայական կոնսերվատորիայում: Մասնակցել է Վիտալի Մարգուլիսի, Ջոն Օ’Քոնորի և այլ հանրահայտ երաժիշտների վարպետության դասերին: Ուսանել է նաև Նյու Յորքի Մանհեթենի երաժշտական բարձրագույն դպրոցում, որտեղ արժանացել է Սոլոմոն Միկովսկու անվան կրթաթոշակին: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Կանադա, Հայաստան, Ճապոնիա, Ավստրալիա, Իտալիա, Սերբիա, ԱՄՆ և այլն: Ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության, Կորդոբայի, Վալենսիայի սիմֆոնիկ, Նոր Եվրոպայի կամերային, Անդալուչիայի ֆիլհարմոնիկ և այլ հանրահայտ նվագախմբերի հետ: Նրա ելույթները հեռարձակվել են աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով: Մասնակցել է բազմաթիվ փառատոների և մրցույթների, արժանացել բազմաթիվ մրցանակների: Դարձել է առաջին տեղի և հատուկ մրցանակի դափնեկիր Լինարեսի դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ, առաջին մրցանակ` Իսպանիայի Իբիցայի դաշնակահարների միջազգային մրցույթում և այլն: Բնակվում է Նյու Յորքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար