Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ԽՈՐԵՆ ԱՐԱՄՈՒՆԻ

Արձակագիր, դրամատուրգ

Խորեն Քեշիշյան

Ծնվել է 1948թ. փետրվարի 14-ին, Իրանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանում: 1967թ. ընդունվել է Սպահանի համալսարանի հայագիտական բաժին: 1969թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ: Գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում: 1991-2005թթ Երևանում և Լոս Անջելեսում հրատարկվել են նրա պատմվածքների, վիպակների, թատերգությունների ժողովածուները: 1996թ-ից Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվել են նրա հեղինակած մի շարք թատերգություններ՝ «Հարութ պապը» (1996թ., Լոս Անջելես), «Պողոս քեռու այցը» (1997թ., Լոս Անջելես), «Երթ ու դարձի տոմս» (1997թ., Երևան, Լոս Անջելես), «Անվերադարձ ապագա» (Լոս Անջելես, Երևան, 2004թ.), «Ետցնցում» (Լոս Անջելես, 2007թ.), «Պատանդը» (Լոս Անջելես, Երևան, 2013թ.) և այլն: Հրատարակվել են նրա «Հետմահու հարսանիք» (1991թ.), «Երբ որ բաց են դռներն հուսո» (1993թ.), «Մահվան պար» (1996թ.), «Մի բուռ առօրյա» (1996թ.), «Դարի ճանապարհը» (1999թ.), «Թատրոն» (2002թ.), «Անվերադարձ ապագա» (թատերգությունների ժողովածու, 2004թ.), «Անվավեր» (2004թ.), «Դպրոցի ճամփան» (2005թ.), «Ուղղիչ տունը» (2010թ.), «Խրամատից դուրս» (2010թ.), «Գլենդեյլ-Խաշաթաղ» (2012թ.), «Ձնհալ» (2014թ.) գրքերը: 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա թարգմանությամբ 2012թ. հրատարակվել է Էսմաիլ Ռայինի «Հայերի զանգվածային կոտորածները» գիրքը։ 2014թ. արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի: Բնակվում է Լոս Անջելեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար