
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

29 հունիս, 1962 - 17 փետրվար, 2013
Ծնվել է Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: 1979-83թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում` Հենրիկ Մալյանի արվեստանոցում: 1991թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1993-2000թթ աշխատել է ՀՀ ազգային ռադիոյում` որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր: Հրատարակվել են նրա «Որմնանկար» (բանաստեղծություններ, 1989թ.), «Խռովք» (բանաստեղծություններ, պոեմներ, 1998թ.), «Հայտնություն» (բանաստեղծություններ, տողեր, պիես, 2002թ.), «Ալեքսանդր» (չափածո պիես, 2006թ.), «Սոդոմ» (չափածո պիես, 2002թ.), «Մարտակոչն Աստծո» (բանաստեղծություններ, տողեր, պիես, 2012թ.), «Անդին» (չափածո պիեսներ և պոեմներ, 2012թ.) գրքերը: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: 2001թ. «Խռովք» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ պոեզիայի ամենամյա մրցանակին, իսկ 2004թ. «Հայտնություն» բանաստեղծական ժողովածուի և «Սոդոմ» չափածո թատերգության համար` «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին: 2001-05թթ եղել է ՀԳՄ «Նոր դար» մշակութային հանդեսի խմբագրակազմի անդամ, պոեզիայի բաժնի խմբագիրը, 2006-13թթ` «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի հիմնադիրներից և «Գրական էտալոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: