Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՀՐԱՉ ԲԱՐԹԻԿՅԱՆ

Պատմաբան

7 հուլիս, 1927 - 17 օգոստոս, 2011

Ծնվել է Աթենքում: Ավարտել է տեղի գիմնազիան: 1946թ. տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա` ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան` Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ: 1958թ. դարձել է պատմական գիտությունների թեկնածու, 1972թ.` դոկտոր: Շուրջ 150 գիտական հոդվածներից զատ, լույս է ընծայել 17 գիրք։ «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Բյուզանդական աղբյուրներ» մատենաշարով հրատարակել է բյուզանդական մի շարք հեղինակների աշխատությունների հայերեն թարգմանությունները` ուսումնասիրությամբ ու ծանոթագրություններով (Պրոկոպիոս Կեսարցի, Կոնստադին Ծիրանածին, Հովհաննես Սկիլիցես, Թեոփանես Խոստովանող, Թեոփանեսի Շարունակող, Պարթենիոս Աթանեցի)։ Գիտությունների ակադեմիայի «Գրական հուշարձաններ» մատենաշարով հայերեն հրատարակել է «Դիոգանես Ակրիտաս» էպոսը, Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» աշխարհաբար թարգմանությունը, Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմությունը», «Հունական արխիվային փաստաթղթեր հայ-հունական հարաբերությունների մասին Առաջին Հանրապետության շրջանում (1918-20թթ)» աշխատությունը։ Եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1980թ-ից` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։ Եղել է նաև Աթենքի ակադեմիայի և Հռոմի «Տիբերինա» արվեստի, գրականության և գիտության ակադեմիայի ակադեմիկոս։ 1986թ. դարձել է «Պատվո մեդալի» դափնեկիր, 1980թ. արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 1981թ.` Սալոնիկի համալսարանի «Արիստոտել» մեդալի, 2002թ. և 2005թ.` ՀՀ նախագահի մրցանակին: Մահացել է Երևանում: