Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ԲԱԲԱՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

15 մայիս, 1925 - 23 մայիս, 2005

Ծնվել է ՀՀ Այգեստան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1943-45թթ ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ծանր վիրավորվել է Մերձբալթյան հանրապետությունների ազատագրության համար մղված մարտերում։ 1950թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (հեռակա), 1957թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է Արտաշատում` որպես ՀԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակից, շրջսովետի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, դպրոցի տնօրեն։ 1966-82թթ ավագ խմբագիր է եղել «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1982թ-ից եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստաթարգմանական գրականության խմբագրության վարիչը։ Հրատարակվել են նրա «Բողբոջներ» (1956թ.), «Փեփուշը» 1958թ., 1961թ., «Մասրենի» (1959թ.), «Քեզ հետ և առանց քեզ» 1963թ., «Տարերք» 1968թ., «Անձրև-անձրև» 1970թ., «Հորձանուտ» (1974թ.), «Երգող շատրվաններ» 1978թ., «Սոսյաց անտառ» (1981թ.), «Փոթորկի ծարավ» (1985թ.), «Պարույր Սևակի հետ» (հուշեր, 1988թ.) և այլ գրքեր: Ռուսերեն լույս են տեսել նրա «Յուրայինները» (Մոսկվա, 1967թ.), «Անունը քո» (Մոսկվա, 1970թ.), «Տապան» (Մոսկվա, 1984թ.), ադրբեջաներեն` «Աշխարհը իմ տունն է» (Բաքու, 1980թ.), վրացերեն` «Բարդի» (Թբիլիսի, 1985թ.) բանաստեղծությունների ժողովածուները։ Թարգմանել է շուրջ 40 անուն գիրք, այդ թվում` Ռայնիսի, Մարշակի, Ռեգիստանի, Սուրկովի և ուրիշների գործեր: 1959թ. Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոում բեմադրվել է նրա «Տիկին Ժաննայի մուշտակը» կատակերգությունը։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, Բելոռուսի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով։ 1957թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար