
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1 մայիս, 1930 - 27 հունիս, 2017
Ծնվել է Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1953թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատանքի է անցել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) օրաթերթի խմբագրությունում, սկզբում որպես գրական աշխատող, 1965-81թթ` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ 1981թ-ից եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրը, 1988թ-ից՝ Ադրբեջանի գրողների միության նախագահության անդամ և հայկական մասնաճյուղի ղեկավարը։ Հրատարակվել են նրա «Բողբոջներ» (1959թ.), «Սարի շուշաններ» (1963թ.), «Կարոտ և կանչեր» (1966թ.), «Ես իջել եմ լեռներից» (1968թ.), «Ուրցի բույրը» (1972թ.), «Յոթ ծիածան» (1976թ.), «Աստղ լուսո» (1983թ.), «Իմ սիրո ծառ, սալորենի» (1989թ.), «Կենաց ծառ» (1999թ.), «Ամպրոպի արահետով» (2002թ.), «Զրույց ստվերիս հետ» (2011թ.) և այլ գրքեր: Թարգմանություններ է կատարել ադրբեջանական դասական և ժամանակակից պոեզիայից: Ադրբեջաներեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ես իջել եմ լեռներից» բանաստեղծությունների ժողովածուն (1975թ.)։ 1957թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 20 բանաստեղծությունների ժողովածու: Արժանացել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի պատվոգրերի: 1976թ. «Յոթ ծիածան» պոեմի և «Ասք սիբիրյան հողի մասին» ակնարկաշարի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2005թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2010թ.՝ ՀԳՄ մեդալի` գեղարվեստական գրականության ոլորտում ունեցած ավանդի համար: Կյանքի վերջին տարիներին բնակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում, որտեղ էլ մահացել է: