Տիգրան Պոլատ

Գեղանկարիչ

Ցոլակ Խանզադյան

Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան

Լեզվաբան, բանասեր

Արմիս

Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան

Կինոօպերատոր

Աթանես Սենալ

Բանաստեղծ

Ներսես Կագրամանով

Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան

Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան

Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան

Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան

Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ

Կոմպոզիտոր

24 փետրվար, 1887 - 6 հունիս, 1961

Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում և երաժշտական ուսումնարանում: 1915թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Պետերբուրգի կոնսերվատորիան, ուր ուսանել է Ա.Լյադովին, Ա.Գլազունովին, Վ.Կալաֆատիին, Մ.Շտեյնբերգին, Յ.Վիտոլին: 1914թ. Սպիրիդոն Մելիքյանի հետ իրականացրել է Շիրակի ժողովրդական երգերի և պարերի գրառումներ, որոնց հիման վրա ստեղծել է հայ երաժշտության մեջ սիմֆոնիկ առաջին գործերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916թ.): Ստեղծագործաբար յուրացրել և զարգացրել է հայ ժողովրդական և ռուսական դասական երաժշտության ավանդույթները: Կոմպոզիտորի ստեղծագործություններին բնորոշ է դյուցազներգական-քնարական շունչը: Հեղինակել է «Սեդա» (ըստ Լ.Շանթի, 1922թ.), «Արեգակի ցոլքերում» (բեմ.՝ 1949թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ.Զաբարլու, 1936թ.), «Անահիտ» (ըստ Ղ.Աղայանի, բեմ.՝ 1940թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետները, Սիմֆոնիա (1942թ.), «Ախթամար» սիմֆոնիկ պոեմը (1923թ.), «Վահագնի ծնունդը» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1923թ.), խմբերգեր, ռոմանսներ, երգեր: 1917-25թթ դասավանդել է Թիֆլիսի, 1926-34թթ և 1938-58թթ` Երևանի Կոմիտասի անվան, 1934-38թթ` Բաքվի պետական կոնսերվատորիաներում (1934թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է նաև վերջինիս տնօրենը, իսկ 1926-30թթ` Երևանի կոնսերվատորիայի տնօրենը, 1948-59թթ` երաժշտության պատմության, տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչը: Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր, ղեկավարել իր ստեղծագործությունները: 1933թ. գրել է «Ռիխարդ Վագներ» գրքույկը, 1934թ.` «Երաժշտության տարրական թեորիայի դասագիրք» (2 հատոր) աշխատությունը: 1953թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: