Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

Լավրենտի Ադյան

Ծնվել է 1940թ. օգոստոսի 3-ին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Հարևան Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է Սումգաիթի խողովակագլանման գործարանում` որպես թթվածնային արտադրամասի ապարատավար։ 1960թ. ընդունվել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի ցերեկային բաժին։ Երկրորդ կուրսից տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1964թ-ից աշխատել է Բաքվում հրատարակվող «Գրական Ադրբեջան» հանդեսում, սկզբում որպես արձակի բաժնի վարիչ, 1977թ-ից` բաժինների վարիչ։ 1979-81թթ եղել է հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնակատարը։ Հրատարակվել են նրա «Կյանքի ճանապարհին» (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Ուր են այն հին օրերը» լիրիկական վիպակը, 1967թ.), «Հեռու լեռներում» (պատմվածքներ, 1968թ.), «Իմ երկրի մարդիկ» (պատմվածքներ, ակնարկ, մանրաքանդակներ, 1970թ.), «Տունը գյուղի ծայրին» (1971թ.), «Այն հեռավոր ամռանը» (գրքում տեղ են գտել «Ձորում աղմկում է գետը» էսսեն և պատմվածքներ, 1975թ.), «Ձորով մի գետ է հոսում» (ադրբեջաներեն, 1977թ.), «Կորսված բարդիներ» (գրքում տեղ են գտել «Կորսված բարդիներ» և «Մոռացված երգը» վիպակները, 1979թ.), «Մոռացված երգը» (1981թ.), «Լեռների մարդը» (ադրբեջաներեն, 1981թ.), «Աշնանային ցրտեր» (1982թ.), «Ակն ընդ ական» (1983թ.), «Հայրական տուն» (1984թ.), «Հավերժական վերադարձ» (ադրբեջաներեն, 1984թ.), «Ձորի տունը» (ադրբեջաներեն, 1985թ.), «Իրիկնային աղջամուղջ» (2013թ.), «Այն հեռավոր ամռանը» (վիպակներ, պատմվածքներ, 2016թ.), «Հեռացող եզերք» (վեպ, 2016թ.) և այլ գրքեր։ Կատարել է մի շարք թարգմանություններ ադրբեջաներենից և ռուսերենից: 1970թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1988թ. Բաքվի հայկական ջարդերից հետո տեղափոխվել է Ռուսաստան, ապրել Պյատիգորսկում, Սոչիում: Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի գրողների միությունների անդամ է: Ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար