Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ

Երգիչ

15 դեկտեմբեր, 1924 - 19 օգոստոս, 2001

Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բաղդադի հայկական դպրոցում: 1936թ. վերադարձել է Թեհրան, որտեղ երգել է Նիկոլ Գալանդերյանի երգչախմբում: 1946-49թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1949-54թթ եղել է Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001թթ` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական գործիքների անսամբլների մեներգիչ: 1982-2001թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով: Երգչի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: