Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ռեժիսոր

Ծնվել է 1985թ. հուլիսի 4-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: 2002թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ հաճախել է Երևանի պարարվեստի ուսումնարան: 2002-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում` Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում: 2008թ-ից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթում` որպես հաղորդավար, 2010-11թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Ականատես» հեռուստանախագծի ռեժիսոր, 2010թ-ից` «ATV», «Արմնյուզ» հեռուստաընկերություններում` որպես ռեժիսոր: Եղել է մի շարք հեռուստանախագծերի և մասսայական միջոցառումների ռեժիսոր` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլ, ամանորյա ծրագրեր, «Փոփ հանրագիտարան», «Կոսմիկ շոու» և այլն: Նկարահանել է շուրջ 40 տեսահոլովակ: Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ` Արամե, Անդրե, Ռազմիկ Ամյան, Էմմի, Սիլվա Հակոբյան, Հասմիկ Կարապետյան, Էրիկ Կարապետյան և այլն: 2006թ. արժանացել է «Ես եմ» կինոփառատոնի հատուկ մրցանակին: 2013թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Նանե» հաղորդաշարի ռեժիսոր: ԱՄՆ-ում կայացած «World Armenian Entertaiment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին: 2014թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար