
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԳՈՒՍԱՆ ՀԱՎԱՍԻ

6 հունվար, 1896 - 24 փետրվար, 1978
Արմենակ Մարկոսյան
Ծնվել է Վրաստանի Այազմա գյուղում: Երեք տարեկան հասակում «ծաղիկ» հիվանդությունից զրկվել է տեսողությունից: Երգել սկսել է մանուկ հասակից: Նրա առաջին ուսուցիչը եղել է գուսան Դովրանին: Աշակերտել է նաև նշանավոր աշուղ Թիֆիլիին` Եղո Մանուկյանին, ով նրան տվել է «Հավասի» մականունը, որը նշանակում է ցանկություն, որն էլ դարձել է նրա գուսանական անունը: Ստեղծագործական կյանքն սկսել է 1914-ից, Ախալքալաքում: 1946թ-ից բնակվել է Երևանում: Բրայլյան համակարգով գրել և կարդալ սովորել է Երևանի կույրերի միավորման վարչությունում: Մասնակցել է մի շարք գուսանական մրցույթների և մրցանակներ շահել: Իր երկերի կատարումով հանդես է եկել նաև Վրսատանում, Ադրբեջանում ու Մոսկվայում: Եղել է ժամանակի գուսանական արվեստի դասական ներկայացուցիչներից: Նրա սիրային-քնարական, բարոյախոսական, վիպական և հայրենասիրական թեմաներով ստեղծագործությանը (մոտ 3600 աշուղական բանաստեղծություն, մոտ 2000 քառյակ, շուրջ 150 եղանակավոր երգ, երգախառն հեքիաթներ) հատուկ են լավատեսական ոգին ու ոգեշնչվածությունը: Կիրառել է աշուղական դասական տաղաչափության ավելի քան 40 ձևեր, տարբերակել դրանք, օգտագործել նաև հայ ժողովրդական բանաստեղծության չափեր ու ձևեր: Աշուղի եղանակները ելևէջային հատկանիշներով բխում են գյուղական երգից, ցայտուն ազգային են: Մեղեդիական հնարամտությունը, հուզական ջերմությունը, ռիթմի և կառուցվածքների թարմությունը և ընդհանուր արտահայտչականությունը բնորոշ են նրա լավագույն երգերի եղանակներին՝ «Կոլխոզի չոբան», «Ինչ ասեմ յարիս», «Զուր կերթաս», «Եղնիկի պես», «Ինչո՞ւ սիրեցիր», «Հյուսիսային արև» հեքիաթի երգերը և այլն: Դրանցից մի քանիսը կոմպոզիտորները մշակել են ձայնի և դաշնամուրի, երգչախմբի, վոկալ կվարտետի և ժողովրդական երգի ու պարի անսամբլի համար: Նրա արվեստը նշանակալից էր իր բազմակողմանի ընդգրկումով: Ճանաչված է եղել նաև որպես ժողովրդական բանաստեղծ ու երգահան, երգիչ, նվագող (թառ, սազ) և ասմունքող: Հրատարակվել է նրա ստեղծագործության փոքրագույն մասը՝ «Բուրմունք» (1950թ.), «Երգեր» (1958թ.), «Իմ քնարը» (նոտագրված, 1961թ.), «Քառյակներ» (1966թ.), «Հասմիկ» (1975թ.): 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միությունների անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 2010թ. Ախալքալակում կանգնեցվել է նրա հուշարձանը: