Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ

Դերասանուհի

9 մարտ, 1879 - 23 օգոստոս, 1947

Թագուհի Հակոբյան

Ծնվել է Նախիջևանում: Բեմական գործունեությունը սկսել է տեղի Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային թատերախմբում` փոքրիկ տղայի դերով: 1904թ. Թիֆլիսի ժողովարանի թատերախմբում խաղացել է Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Քալի) և «Պեպո» (Կեկել) ներկայացումներում: 1906թ. հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբ, որտեղ առաջին իսկ դերերից առաջնորդվել է ռեալիստական խաղաոճի սկզբունքներով և արժանացել մեծ համբավի: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), «Չար ոգի» (Զառնիշան), Օ.Միրբոյի «Ժան Ռուլ» (Մադլեն), Հալբեի «Հեղեղ» (Հաննա), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Իվոլգինա), Հ.Հեյերմանսի «Հույսի կործանումը» (Կնիրտյե), Ա.Ցագարելիի «Խանումա» (Խանումա), Գ.Հաուպտմանի «Միքայել Կրամեր» (Էլենե), Ա.Նայդյոնովի «Վանյուշինի զավակները» (Լյուդմիլա), Մոլիերի «Տարտյուֆ» (Էլմիր), Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Տիկին Շտոկման), Իրեթելիի «Քրիստինե» (Քրիտինե), Բիսոնի «Անհայտ կինը» (Ժակլին) և այլն: Բացի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբից, որ հանդես էր գալիս Թիֆլիսի Արտիստական թատրոնում, նաև խաղացել է Զուբալովի ժողովրդական տանը, Հավլաբարի ժողովրդական թատրոնում: 1920թ. Դիլիջանում ղեկավարել է թատերախումբ: 1921թ. տեղափոխվել է Երևան և եղել տեղի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) հիմնադիր կազմում: Առաջին դերը եղել է Վիտտիխենը (Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»): Հանդես է եկել նաև մի շարք այլ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Խամփերի), «Պեպո» (Շուշան), Կ.Տրենյովի «Լյուբով Յարովայա» (Լյուբով Յարովայա), Մ.Աֆինոգենովի «Ահը» (Կլարա), Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաև» (Մարիա Լվովնա), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կաբանիխա), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Մելանյա), «Վասսա Ժելեզնովա» (Վասսա Ժելեզնովա), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Աննա), Ռոմաշովի «Ռելսերը զրնգում են» (Աննա) և այլն: Հուզական մեծ ներգործության է հասել հատկապես մայրերի դերերում: Դերասանուհու վերջին դերը եղել է Մ.Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Աննա) ներկայացման մեջ: Նպաստել է հայ կինոյի սկզբնավորմանն ու զարգացմանը: Խաղացել է մի շարք ֆիլմերում` «Նամուս» (1925թ.), «Ղուլը» (1926թ.), «Չար ոգի» (1927թ.), «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Սևանի ձկնորսները» (1938թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939թ.) և այլն: Եղել է ՀԽՍՀ 1-ին գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է մի շարք մեդալներով, մրցանակներով: 1947թ. գրել է «Թատերական հուշեր» գիրքը: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար