Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1987թ. մայիսի 17-ին. Երևանում: Բեմադրիչ Արա Երնջակյանի դուստրն է և դերասան Արշալույս Հարությունյանի կինը: 2009թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Ինստիտուտում ուսումնառության տարիներին բեմադրել է «Սոնատ թավջութակի համար» և «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումները: 2007թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես բեմադրիչ: 2008թ. բեմադրել է «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը (ըստ Ք.Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի), որի համար նույն թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում: 2009թ. բեմադրել է «Ինչ տարբերություն, թե ում հետ» (ըստ Լ.Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի): 2009թ. և 2011թ. Մոսկվայում մասնակցել է Չեխովի անվան 8-րդ և 10-րդ միջազգային թատերական փառատոնին` «ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա» ձևաչափում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար